Երեկոյան Երևանում աղբն է պարում 

ԱղբամանԶգույշ քայլիր երեկոյան  Երևանում… այո՛, հենց Դու անմեղ անցորդ, քանզի աղբը չի հաշվում ո՞վ ես, և ինչ ես անում դրսում, գալիս է ու «փաթաթվում» քեզ, ու Դու անհարմար իրավիճակում ես հայտվում ու այս ամենն էլ հարուցում է շրջապատիդ քրքիջը: Հասկանում եմ մեր քաղաքապետարանի համապատասխան բաժնին… մեղավորը միմիայն այս խենթ քամին է, որ ամեն երեկո աղբամաններից ու նրա կողքերից աղբը քշում ու բարձրացնում է վերև շատ վերև…. Վերջ այլևս ի վիճակի չեմ սպասելու, թե ո՞վ և ե՞րբ է հավաքելու աղբը փողոցից…
Ինչո՞ւ են մեր երկրում կամ` ավելի շուտ քաղաքում, աղբամանի բերանը բաց, և ինչո՞ւ պետք է քամին «երեսովդ տա» Վալոդիկի կերած պաղպաղակի պոլիէթիլային տոպրակը… ինչո՞ւ է ամեն ոք իր պարտքը համարում «քանդել» դրսում դրված աղբամանը, հանել իրեն անհրաժեշտ (չնայած չեմ կարծում, որ այնտեղ պետքակար որևէ բան կլինի, բայց, երբ ականատես եմ լինում նրա մոտ գոյաված հերթին կամ վեճերին, հասկանում եմ, գուցե՞ կա, ուղղակի ես տեղյակ չեմ) իրը ու հեռանում այնտեղից` ասես ոչինչ չի արել: Ինչո՞ւ է մեր քաղաքում ասենք աղբահավաք մեքենան գալիս  կեսօրին մոտ, երբ կարելի  է դա անել, օրինակ` լուսաբացին, երբ մարդիկ, սովորաբար, քնած են լինում…Հասկանում եմ այդ  մարդկանց, որոնք պետք է արթնան տվյալ ժամին, բայց դե աշխատանք է և պետք է կանոնակարգել: Քանզի մեր աղբախողովակատարերում և դրսում դրված աղբարկղերում մինչը աղբը չի նեխում, չեն տեղափոխում, հատկապես ամռանը դա ուղղակի պատիժ է` անցնել աղբարկղի կողքով:
Սա շատ կարևոր է. քաղաքը գեղեցիկ է, երբ մաքուր է, կոկիկ ու դու էլ բնականաբար սիրում ես քո շրջապատը, սրտացավ ես լինում, երբ մեկը կեղտոտում է այն, նույնիսկ կարող ես նկատողություն անել…իսկ այսօր` ամենուր միայն աղբ է ու հատկապես լեփ-լեցուն այդ չարիքով` պոլիէթիլային տոպրակներով: Այսօր այո՛, հաճախ կարող ես հանդիպել աղբամանների, սակայն միևնույնն է խնդիրը լուծված չէ…փողոցի աղբը նույն տեղում է` փողոցում:
Հ.Գ. Պետք է լուծվի այդ խնդիրը, ինչպես մյուս բոլոր նորմալ երկրներում է գործում` աղբամշակման կենտրոններ….լավ է հնչում…մնում է մենք էլ ունենանք:
Տեսնես` մոտ ապագայում ականատեսը կլինենք աղբազերծ Երևանի, և մի որոշ ժամանակ անց էլ աղբազերծ Հայաստանի: