Tagged: աղբաման RSS

  • Zibil 4:10 pm on April 10, 2012 Permalink | Reply
    Tags: , աղբաման, աղբարկղ,   

    Ո՞վ կարող է մեկնաբանել կամ WTF? 

    Հետաքրքիր է, թե սրա հեղինակը գիտի թե ինչ է նշանակում քաղաքցիական հասարակություն ասվածը։

     
  • Zibil 9:08 pm on November 29, 2011 Permalink | Reply
    Tags: , աղբաման, սիգարետ   

    Դե հազար ասեցի, որ ես չեմ ծխում 

    zibilԻմ աշխատանքային ժամերն այդպես էլ չպակասեցին: Ինչպես երեկ, այսօր էլ, վաղն էլ ու միշտ էլ աշխատելու եմ օրը 24 ժամ ու չեմ ունենալու հանգստյան օրեր: Հարց չկա, միայն թե ինձ ծխախոտ մի առաջարկեք, թողե՛ք առողջ մնամ, որ դիմանամ:

    Աշխատանքս հեշտ չի: Շատ «ուտելուց» չեմ գիրանում, ուղղակի  ինձ ժամանակ առ ժամանակ պետք է «դատարկել»: Էհ, մարդիկ տարօրինակ են, կարծում են՝ ունեմ «կեղտոտ ներաշխարհ», բայց ուրիշ տարբերակ չկա, որ նրանց ազատեմ աղբից: Տեղում կանգնած մնալն էլ մի բան չի: Բայց այդպես մարդկանց հետևելն է հեշտ, մանավանդ որ ձև ես անում, թե անշունչ ու անհոգի աղբաման ես: Ես կանգնած եմ երևացող տեղերում, բայց էս մարդիկ իրենց ձեռքի աղբը ալարում են ինձ տալ: Օֆ-օֆ: Կամ էլ հեռու-մոտիկ «բռասոկներ» կանեն: Հերիք չի նպատակին հազարից մեկ են հասնում, մեկ-մեկ էլ այնպես են երեսիս հարվածում, դե լավ էլի, հետո ինչ , որ  ձայն չենք հանում:

    Հիմա կմտածեք՝ հերիք չի՝ լեզու եմ առել, մի հատ էլ հարցազրույց եմ տալիս, ախր, ես ուզում եմ՝ հասկանաք, որ մենք` պլաստիկից աղբամաններս, չենք ծխում:

    Աննա Փորսուղյան

    http://www.aravot.am/

     
c
compose new post
j
next post/next comment
k
previous post/previous comment
r
reply
e
edit
o
show/hide comments
t
go to top
l
go to login
h
show/hide help
shift + esc
cancel